Ինչպե՞ս է ապրում Դեբեդի ջրերից փրկված փոքրիկը մեկ տարի անց․ տեսանյութ

Փոքրիկ Արևիկին նախորդ տարի մայրիկը գցել էր Դեբեդը։ Ջուրն աղջկան տարել էր առաջ։ Երեխային տեսել էր մի երիտասարդ պարեկ, որն էլ փրկել է Արևիկի կյանքը։ Բժիշկների հոգատարության շնորհիվ Արևիկը շուտով վերականգնվել է։

Նա գտնվել է համապատասխան պետական կառույցների, խնամքի կենտրոնների հսկողության ներքո։ Նրա հայրը ցանկություն էր հայտնել երեխային խնամելու։ Այդ ժամանակ Արևկի հայրը երկրորդ անգամ էր ընտանիք կազմել։

Նրա կինը փոքրիկի էր սպասում, իսկ կենսապայմանները շատ վատ էին։ Այդ շրջանում այս ընտանիքի հետ աշխատել են համապատասխան մասնագետները, հասկացել են, որ հոր մղումները դստերը պահելու համար անկեղծ են։

Համայնքի միջոցներով վերանորոգվել է այն անմխիթար կացարանը, որտեղ Արևիկն ապրել է հայրիկի, նրա կնոջ ու նորածին երեխայի հետ։ Նրան հաճախակի այցի է գնում սոցիալական աշխատողը։ Թե ինչպիսին է այսօր Արևիկը, ինչ պայմաններում է ապրում, կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: