Էս hանցանքի համար 4-8 տարի էր հասնում, տնային կալանքը, ըստ իս, մեղմ է. Աշոտ Փաշինյան

Փաշինյան Աշոտի հետ Հակոբյան Գայանեի միջադեպի առիթով նախօրեին դատական լսումներ տեղի ունեցան։ Դրա շրջանակում Աշոտ Փաշինյանը ներկայացրեց Հակոբյան Գայանեի անձի շուրջ մինչ այս եղած աղմկահարույց միջադեպերի որոշ դրվագներ։

Նա հիշեցրեց, որ Գայանեն կապված է պաշտոնական անձանց մուտքը Եռաբլուր խոչընդոտելու գործի հետ։ Նա նաև հիշեցրեց, որ Գայանեն կապ ունի այնպիսի մարդկանց հետ, որոնք մանկապարտեզներ և այլ կառույցներ գրավելու հայտարարություններ են արել։

Իր խոսքը եզրափակելով՝ Աշոտն ասում է, որ իր կարծիքով տնային կալանքի որոշումը շատ մեղմ է տվյալ պարագայում, մինչդեռ նման hանցանքի համար նախատեսված է չորսից ութ տարի ազատազրկում։ Աշոտի այս մեկնաբանության ժամանկ տիկին Գայանեի որոշակի արհամարհական ծիծաղ է առաջ գալիս։

Փաշինյան Աշոտի գործի հետ կապված դատական լսումներից մի հատված, որտեղ երևում է, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը ներկայացնում իր կարծիքը գործի մասին, կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: