Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է հանրաճանաչ երգչուհի Ջուսի սիրելի մայրիկը, որը տարիներ շարունակ պայքար է մղել դարի ծանրագույն հիվանդության՝ քաղցկեղի դեմ։ Դեռ քովիդի շրջանում Ջուսը ֆինանսական խնդիրների առաջ էր կանգնել։
Նա իր ընկերների օգությամբ կարողացել էր որոշակիորեն հաղթահարել այդ խնդիրը։ Նրա մայրը պետք է իր հերթական քիմա թերապիան ստանար, ապա նաև անհրաժեշտ դեղերը ընդուներ։
Ջուսի սիրելի մայրիկի մահվան մասին նրա ընկերներն են դարձյալ հայտնել համացանցում՝ հավելելով, որ երգչուհին դարձյալ դժվարին վիճակում է գտնվում, ունի օգնության կարիք։
Ջուսի ընկերներից Դիանա Դիլանյանը գրել է, որ ստացվել է այնպես, որ Ջուսը միայնակ է մնացել այս աշխարհում ինչ-ինչ հանգամանքների բերումով՝ հավելելով, որ Ջուսը համեստ է։
Ջուսն էլ իր հարթակում լուսանկարներ է տեղադրել, որոնցում նրա մայրիկը՝ Մարիամը, երիտասարդ տարիքում է։ Ջուսի ու նրա մայրիկի հետ կատարվածը կարող եք դիտել կցված նյութի մեջ։