Պետրոսյան Տոմայի անունը արդեն մի քանի տարի է, ինչ կապվում է արտիստ Պոնչի հետ։ Մինչ պապարացիները որսում էին Տոմայի ու Պոնչի համատեղ ժամանցի կադրերը՝ անելով ենթադրություններ, արտիստները շարունակում էին համագործակցել միմյանց հետ՝ անձնական կյանքին չանդրադառնալով։
Տոման վերջերս Լուսինե Թովմասյանի վարած հաղորդմանն է մասնակցել, որի շրջանակում խոսել է այն մասին, որ ինքը երեխայասեր, եփող-թափող աղջիկ է, որը կցանկանար ընտանիք կազմել, սակայն աշխատանքային, մասնագիտական զբաղվածությունը նրան խանգարում է։
Լուսինեն հարցրել է, թե արդյոք նա չի՞ ցանկանում ընտանիք կազմել Պոնչի հետ, քանի որ շատերն են տեղյակ ու խոսում են այս երկու արտիստների կյանքի ու համատեղ կապի մասին։ Տոման ժխտողական խոսքով հանդես չի եկել։
Նա միայն բավարարվել է ասելով, որ իր անձնական տարածքը գերադասում է փակ պահել՝ չխոսելով այդ մասին։ Տոմայի վերջին հարցազրույցի, իր ու Պոնչի հարաբերությունների մասին պատմող նյութը՝ կից։