Գյումրիում կարծես կիսաջրհեղեղային իրավիճակ է ստեղծվել։ Քաղաքային փողոցները հեղեղվել են ջրով, իսկ պատճառը վերջին օրվա առատ անձրևներն են դարձել։ Հայկ Թորոյանը Գյուրիում ստեղծված վիճակի մասին գրում է․
«Արսեն Թորոսյան, օրեր առաջ գրառումներիցս մեկում, երբ քեզ քննադատում էի, որ պարապությունիցդ ինչքան «ապուշ միտք ունենում» ես, փորձում ես օրենքի ուժ տալ, փոխարենը նախկիններից ժառանգ ստացած այս խայտառակության մասին մտածի և խելքը գլխին առաջարկներ արա։
Որ երբ 4-5 ժամ անձրևա գալիս, մարդիկ ստիպված չլինեն «Նոյան Տապան» կառուցեն կամ լոդկաններով տեղաշարժվեն։ Տեսանյութը Գյումրի քաղաքից է` Հայաստանի 2-րդ մայրաքաղաքից. նույն իրավիճակը նաև Երևանում է։
Սկզբում նման խնդիրների լուծման մեխանիզմները մտածի, քաղաքացու հարմարավետ ապրելու մասին մտածի, հետո նոր մտածի ինչ նոր բան հորինես, որ քաղաքացուն տուգանես»,- իր գրառումը եզրափակում է Հայկ Թորոյանը՝ տեղադրելով կադրեր Գյումրու հայտնի փողոցներից մեկից։ Կադրերը՝ կից։