«Վանաձորի մտավորականությունը 2 օր է քննարկում է վերջին տարիներին նախադեպը չունեցող այս անակնկալ երեկոյի մասին, որը նվիրված էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի հոբելյանական տարվան»

Առիթ ունեցել ենք հայտնելու, որ վանաձորյան թատրոնում երախտիքի ու գնահատման միջոցառում է կազմակերպվել Գրետա Մեջլումյանի համար, որի մասին արտիստուհու անունով գործող ֆեսբուքյան էջը հրապարակում է արել։

Միջոցառման հիմնական կազմակերպիչներից են եղել Էլֆիք Զոհրաբյանն ու տիկին Գրետայի փեսան՝ Հայկազյան Նարեկը, որը նաև նրա ուսանողն է եղել։ Տեղադրելով միջոցառման եզրափակիչ պահի կադրերը՝ հարթակում գրվել է հետևյալը․

«Վանաձորի մտավորականությունը 2 օր է քննարկում է վերջին տարիներին նախադեպը չունեցող այս անակնկալ երեկոյի մասին, որը նվիրված էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի հոբելյանական տարվան: Գաղտնիքներից մեկը ՍԵՐՆ էր, որ տածվում էր դեպի իրենց Ուսուցիչը։ Ներկայացումից հետո միջոցառումը տեղի ունեցավ թատրոնի դահլիճում։

Հատուկ շնորհակալություն Նարեկ Հայկազյանին, Էլֆիք Զոհրաբյանին և սունդուկյանցի-աբելյանցի այն դերասաններին, որոնք եղել են տիկին Մեջլումյանի սաներն ու ուսանողները, և որոնք գեղեցիկ-նորարարական շունչ հաղորդեցին»,- ասվում է ներկայացված տեսանյութին կից։ Տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: