Սահգելդյան Սոնան վերջին տարիներին շատ աշխատանք է հատկացնում իր տղային՝ Արթուրին։ Մայրը գտնում է, որ Արթուրն ունի երաժշտական հետաքրքիր ընկալում, որի շնորհիվ կարող է այս տարիքից համագործակցել նրա հետ։
Սոնայի ներկայիս ամենից հուսալի ու սիրելի գործընկերներից է դարձել Արթուրը, որի հետ էլ նա դուետներով է հանդես գալիս։ Սոնան ամեն դեպքում օբյեկտիվորեն է վերաբերվում տղայի կարողություններին՝ ասելով, որ եթե չտեսներ Արթուրի մեջ պոտենցիալ, նրան առաջ տանել չէր փորձի։
Արթուրը այս պահին ուզում է երգիչ դառնալ, սակայն մտադրություններ ու հետաքրքրություններ ունի նաև պարային ու խոհարարական ոլորտի հետ։ Արթուրին շատ հետաքրքիր է առհասարակ երաժշտական ոլորտը, երաժշտական բոլոր նորություններով հետաքրքրվում է։
Սոնան հիշում է, որ ինքն էլ է վաղ տարիքից երգել։ Նա դեռ վեցամյա հասակից է երգով զբաղվել։ Սոնայի ու Արթուրի առաջիկա ծրագրերի մասին կարող եք իմանալ կցված նյութի մեջ։