Եսայան Սոնան երիտասարդ ու հաջողակ անհատ է, որն իր հաջողություններին հասել է համառ ճանապարհ անցնելով։ Սոնան հազվադեպ է հանդես գալիս հարցազրույցներով, քանի որ շատ է լսում իր մասին բացասական արձագանքներ իր իսկ մասին։
Օրինակ Սոնան վերջերս մի թեթև վթարի է ենթարկվել։ Նա պարզապես ցնցվել է դրա արձագանքներից, որոնք բացասական են եղել։ Սոնան հաշտվել է այն մտքի հետ, որ հասարակությունն ավելի շատ բացասական կարծիք է հայտնում, քան դրական։
Սոնան, լինելով ապահովված ընտանիքից, հրաժարվել է ծնողների ֆինանսական օժանդակությունից, միայնակ անցնելով բարդ ճանապարհ։ Նրա կյանքում մեծ է Գրիգի հանդուրժողական ներկայության դերը։
Շարունակաբար ինքնակատարելագործվելով՝ Սոնան կարիք է զգացել իր սովորածները իրենից երիտասարդներին փոխանցելու համար։ Նա ունի իր դպրոցը, որտեղ պարուսույց է նաև ինքը։
Սոնայի հարաբերությունները Գրիգի ծնողների հետ, ինչպես պարուհին է ասում, շատ ջերմ չեն, բայց նորմալ ու առողջ հարթության վրա են։ Սոնայի անձնական ու գործնական մանրամասների մասին՝ կից։