Տաղանդաշատ արտիստուհի Գրիգորան Նարինեն նշում է ծննդյան տարեդարձը։ Իր մեծ տաղանդի համեմատությամբ խիստ համեստ այս արտիստուհին ծնունդով Հրազդան քաղաքում։ Նա Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում է դերասանի մասնագիտություն ստացել։
Նարինեն թատրոնում հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Թովմասյան Սերգեյին։ Նրանք միառժամանակյա շփումից հետո որոշել են ընտանիք կազմել՝ ունենալով մեկ դստրիկ։ Նարինեն ու Սերգեյը ժպիտով են հիշում իրենց ծանոթության ու շփման սկզբնական շրջանը։
Սերգեյը հիշում է, որ ինքը չափազանց շատ է սիրել Նարինեին, սակայն կարծել է, որ Նարինեն իրեն երբևէ ուշադրություն չի դարձնի։ Նրա զարմանքը մեծ է եղել, երբ նա իմացել է, որ իր զգացմունքները փոխադարձ են։
Արտիստների դստրիկը որոշել է շարունակել ծնողների մասնագիտական հետաքրքիր, բայց դժվարին գործը։ Նա իր փոքրիկ տարիքում ներգրավվում է ներկայացումների մեջ՝ խաղալով բավականին բարդ դերեր։
Նարինեն ժպիտով է նշում, որ իրենց տան հաց վաստակողներից մեկն էլ իր դստրիկն է, որը փորձերին մասնակցում է առանց հոգնելու։