Ինքնատիպ ու անմիջական արտիստուհի Սիրանուշ Լազյանը երեսունյոթ տարեկան է դառնում։ Դեռ մանկության տարիներից Սիրանուշի համար ուժի խորհրդանիշ է նրա մայրը, որը փարձել է աննկատ տանել ամուսնու բացակայությունը։
Սիրանուշի հայրը արցախյան մարտերին կյանքը տված հայորդիներից է։ Հասուն տարիքում Սիրանուշը ընտանիք է կազմել Սամվելի հետ։ Չնայած նրանք մինչ օրս չեն օրինականացրել իրենց հարաբերությունները, Սամվելին ու Սիրանուշին հաջողվել է ներդաշնակ ընտանիք են կազմել։
Սիրանուշի ու Սամվելի հարաբերություններն այնքան են ամրացել, որ նույն ոլորտի ներկայացուցիչ ամուսինները միասնական ուժերով կարողացել են ստեղծել նաև թատերական դպրոց պատանիների համար՝ իրենց իմացությունը փոխանցելով նրանց։
Սիրանուշի զավակները՝ երկու չքնաղ դուստրերը, նրա ու Սամվելի ամենից մեծ ձեռքբերումն ու երջանկությունն են։ Արվեստին շատ մոտ կանգնած արտիստների զավակները ըստ ամենայնի հաջողությամբ շարունակելու են իրենց ծնողների կարևոր գործը։
Սիրանուշը այնքան անմիջական ու անկեղծ է, որ սիրվել է հենց իր անմիջականության շնորհիվ։