Նախօրեին Սիրուշոն հայտնել էր, որ Զաբելի մեկամյա տարեդարձն է, որի առիթով նաև կիսվել էր այնպիսի բացառիկ կադրերով, որոնք բավականին անկեղծ ու յուրահատուկ էին։ Օրվա ավարտին Սիրուշոն այլ կադրեր հանրայնացրեց նաև օրվա անցուդարձից։
Փոքրիկ Զաբելի տարեդարձը անցել է հարազատների շրջանակում։ Սիրուշոյի հրապարակած կադրերում երևում է, որ մրգային հոբելյանական տորթ են պատրաստել Զաբելի համար, որի վրա նաև բալիկի փոքրիկ արձանիկ է եղել։
Ընտանիքը միասնական է նշել փոքրիկ Զաբելի տարեդարձը։ Սիրուշոյի հարթակի նկարներից երևում է, որ Զաբելին իր հոբելյանական փոքրիկ տորթի մոմը փչելու հարցում օգնել է նրա Բելլա տատիկը։
Այլ կադրերում կարելի է տեսնել, որ Սյուզան Մարգարյանը նույնպես ներկա է եղել տարեդարձի խնջույքին։ Օրն ու միջոցառումը բավականին զուսպ ու հաճելիընտանեկան միջավայրում է անցել։
Սիրուշոյի հրապարակման ներքո շատ ջերմ բարեմաղթանքներ են երգչուհու հետևորդները հղել փոքրիկ հրաշամանուկ Զաբելին։