Սիրուշոն իր դստրիկի մեկամյակի կապակցությամբ բացառիկ չհրապարակված կադրեր է հրապարակել՝ ցույց տալով մայրության անտեսանելի ու բարդ կողմերը, որոնք այնքան արտահայտիչ են երգչուհու հանրայնացրած կադրերում, որոնք անկեղծ են ու անմիջական։
Սիրուշոյի հանրայնացրած կադրերում երգչուհին բավականին բազմաչարչար տեսք ունի։ Ժամանակին նա այդ կադրերը չհրապարակեց՝ չտրվելով այն պրովոկացիաներին, որոնցով նրան մեղադրում էին սուրոգաթ մոր օգնությունից օգտվելու մեջ։
Սիրուշոյի տեղադրած կադրերից մեկում երևում է, թե նա ինչպես է մի կողմից կերակրում իր նորածին դստրիկին, մյուս կողմից հյութ խմում, որպեսզի կարողանա դա անել։ Մեկ այլ կադրում էլ մայրը քնած է բալիկի հետ։
Կադրերում երևում է նաև երգչուհու ամուսինը, որը ողջ ընթացքում կնոջ ու նորածին դստրիկի կողքին է եղել։ Կադրերում նկատելի է նաև Լևոնի հուզմունքն ու հիացմունքը դստերը գրկելու առիթով։
Սիրուշոն բավականին համարձակ ու ինքնատիպ մտածողություն ունի, որի շնորհիվ մեր իրանակության շատ կարծրատիպեր է կոտրել։