Սիլվի Բարկովան մայրիկ ու կին է, որը փորձում է պահել հայ ու հնդիկ մշակույթների բալանսն իր ընտանիքում, որտեղ հայկականությունն ու հնդկականը քայլում են կողք կողքի։ Սիլվին բավականին նուրբ հայացք ունի այդօրինակ հարցերում։
Սիլվին մինչ բալիկին հանրայնորեն ցուցադրելը խոսել է այն մասին, որ կան աննրբանկատ անձինք, որոնք նրան հարցեր են ուղղում, թե արդյոք իր բալիկի մաշկը շատ թուխ չէ, նա չի նեղսրտում այն փաստից, որ բալիկը գուցե հնդկական արտաքին կունենա։
Սիլվին նման հարցերը անկոռեկտ է համարում՝ նշելով, որ ինքը երջանիկ է իր բալիկի գոյությամբ բոլոր հանգամանքներում էլ։ Սիլվին, առաջին անգամ ցուցադրելով բալիկի դեմքը, գեղեցիկ ընտանեկան լուսանկարների շարք է հանրայնացրել։
Նա նաև նշել է, որ առաջիկայում Հնդկաստանում պատրաստվում է հանդես գալ որպես դիմահարդար, քանի որ իր մոտ դա նույնպես լավ է ստացվում, իսկ այնտեղ նկատել է, որ շատերն ունեն որակյալ դիմահարդարի կարիք։