Ուելսում օրեր առաջ տեղի ունեցավ Եվրո2004-ի որակավորման փուլի հերթական խաղը, որտեղ միմյանց հետ ֆուտբոլ էին խաղում Հայաստանի ու Ուելսի հավաքականները։ Հայկական հավաքականը Քարդիֆի 30 հազարանոց լեփ-լեցուն ստադիոնում հաղթեց 4։2 պատվաբեր հաշվով։
Ընդ որում, մեր հավաքականն առաջին խաղակեսի սկզբում պարտվում էր 1։0 հաշվով։ Այս հաջողությունը շատերին ուրախացրել է, իսկ ոմանք ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ Մխիթարյան Հենրիխը չի շնորհավորել մեր հավաքականի տղաներին։
Այս թեմային անդրադառնալով՝ հաղորդավար Արտյոմ Հակոբյանը գրել է․ «Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ ու հետո Հենոյին աստվածացնում էիք, հիմա փնովում եք։ Հավաքականում խաղալու տարիներին աստվածացնում էիք, հետո չեկավ` էլի սկսեցիք փնովել։ Հետո մի ուժեղ բան կանի, նորից կաստվածացնեք, հետո նորից կփնովեք (հայկական ամենատականք գիծն ա դա)։
Ու միայն Հենոյին չեք էդպես վերաբերվում։ Աստված չանի վաղը պարտվեն տղերքը, երեկվա աստվածները կդառնան ծաղրի առարկա։ Ամոթ ա ու զզվելի էդ ամենը։ Թարգեք` ձեր գործով զբաղվեք ու զուսպ պահեք ձեզ»։