Տիգրանյան Արուսիկը ստացել է լրագրողական կրթություն՝ դառնալով ոլորտի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը։ Արուսիկը հյուրընկալել է Հերմինեին՝ նրա հետ շատ անկեղծ ու հետաքրքիր զրույց ունենալով։
Զրույցն այնքան է անկեղծացել, որ Արուսիկը մի դիպված է պատմել, որն իր հետ տեղի է ունեցել տարիներ առաջ։ Նա այդ դիպվածի պատճառով այնքան է նեղսրտել, որ նույնիսկ լաց է եղել թաքուն, իսկ երբ քննարկել է այդ դիպվածի հավանական դրդապատճառներն իր հոգեբանի հետ, իր համար ամեն ինչ ավելի պարզ է դարձել։
Դեպքը կապված է արտիստ Սամվել Թադևոսյանի հետ։ Նա «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում մոտեցել է Սամվելին, որը խաղացել էր «Կյանք ու կռիվ» հայտնի ֆիլմում։ Արուսիկը պատմել է իր համակրանքի մասին՝ հանդիպելով Սամվելի քամահրական արձագանքին։
Սամվելը նրա հետ արհամարհական տոնով է խոսել, իսկ վերջում համբուրվելու առաջարկ է արել։ Երբ մերժում է ստացել, Արուսիկին հետամնաց է անվանել։ Մանրամասները՝ կից։