Սյուզի Ասատրյանի շքեղ ու գեղեցիկ հարսանեկան արարողության կադրերը շարունակում են քննարկվել ու խոսակցությունների թեմա դառնալ։ Սյուզիի համար հարսի հագուստի ու կոշիկի մասին երգեր է երգել հայտնի ու տաղանդավոր երգչուհի Արփին։
Արտաշն էլ դստերը հայրական տնից ճանապարհելիս խոստովանել է, որ քանի որ իր չորս զավակներից ավագը Սյուզին է եղել, նա ամենաշատը հենց Սյուզիին է սիրել ու սիրում։ Սյուզիի կրտսեր քույրը նույնպես շատ սրտառուչ լացով է ավագ քույրիկին ճանապարհել։
Ամերիկաբնակ Ասատրյաններից Սյուզիի հարսանեկան արարողությանը մասնակցել է երջանկահիշատակ Ասատրյան Սեդրակի ընտանիքի ներկայացուցիչները։ Տիգրանն ու նրա տղան իրենց հարթակներում են շնորհավորել Սյուզիին։
Հատկանշական է, որ մինչ հայրական տնից հեռանալը Սյուզին հեռախոսով խոսել է, որից հետո լացելով իր սենյակ է հեռացել։ Ըստ լրատվամիջոցներում շրջող լուրերի՝ Սյուզին խոսել է իր հորաքրոջ՝ Զվարթի հետ, որը ներկա չի գտնվել եղբոր աղջկա հարսանիքին։ Հայտնի է նաև, որ Զվարթը Հայաստանում է։ Կադրերը՝ կից։