Որտեղ և ինչպես է նշել ծննդյան տարեդարձը Ալլա Լևոնյանը․ մանրամասներ

Ալլա Լևոնյանն այս տարի յուրօրինակ եղանակով է նշել ծննդյան տարեդարձը։ Իր քառասունութամյակն Ալլան դիմավորել է արտասահմանում, մասնավորապես Իտալիայում։ Այս մասին իմանում ենք՝ հետևելով Ալլայի ինստագրամյան հարթակը։

Հարթակում շատ են Իտալիայում Ալլայի մասնակցությամբ արված կադրերը։ Հատկանշական է, որ կադրերում Ալլան հիմնականում միայնակ է, նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը նար հետ կադրերում չի երևում։

Հավելենք, որ երգչուհին երեք զավակների մայր է։ Նրա ավագ զավակներն արդեն բավականին մեծահասակ են և շարունակում են կրթություն ստանալ ու մասնագիտություն ձեռք բերել։

Ինչպես հայտնի է, Ալլայի ամուսինը գործարար է, որին Ալլան տարիներ առաջ է հանդիպել։ Նրանց ճակատագրական հանդիպումը բավականին լավ պտուղներ է տվել։

Իր մասնագիտության մեջ լուրջ ու բծախնդիր երգչուհին ներկայումս ավելի սակավ է ներկայանում որպես երգչուհի, մինչդեռ վայելում է կյանքն իր բոլոր գույներով ու դրևորումներով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: