Որտե՞ղ է տեղի ունեցել Արտաշ Ասատրյանի աղջկա հարսանեկան շքեղ արարողությունը, ովքե՞ր են եղել հյուրերը, ովքե՞ր են երգել

Ասատրյան Արտաշի դստեր հարսանեկան գերշքեղ արարողությունը կազմակերպվել ու անցկացվել է Դվին Մյուզիք հոլում, որին ներկա են գտնվել բազմաթիվ հայտնի ու ճանաչված անձինք։

Ելույթ ունեցողների մեջ են եղել նաև Թաթուլ Ավոյանն ու Թաթա Սիմոնյանը, որոնք ոչ միայն Արտաշի հետ են մտերիմ, այլ նաև ժամանակին շատ ջերմ հարաբերություններ են ունեցել Արամ Ասատրյանի հետ։

Ժամանակակից երգիչներից ու երաժշտական խմբերից շատերը նույնպես հանդես են եկել իրենց երաժշտական կատարումներով։ Նրանց թվում է եղել երիտասարդների կողմից սիրելի Հայաթ պրոջեքթը, Ասատրյան Տաթևը և այլք։

Տեղում է եղել նաևհայտնի խոհարար Արուսյակը, որը շատ ջերմ հարաբերություններ ունի Արտաշի հետ։ Ընդ որում, Արտաշի աղջկա հարսանեկան երեկոյի օրը համընկել է Արուսյակի ծննդյան օրվա հետ։ Արտաշը Արուսյակին իր կողմից գեղեցիկ նվեր է մատուցել։

Արտաշի աղջկա հարսանեկան երեկոյի ամենաթեժ ու հետաքրքիր պահերը ներկայացնող նյութը՝ կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: