Մակարյան Մերին շարունակում է հետևողականորեն զբաղվել իր զավակների խնամքի հարցերով։ Արտիստուհին ժամանակին ասել էր, որ նրա ամուսինը չի ցանկանում, որ իրենց առաջնեկի՝ դստրիկի դեմքը հանրայնացվի։
Այդ պատճառով էլ Մերին աղջկա մասնակցությամբ կադրերում միշտ ծածկում էր դստրիկի դեմքը։ Վերջերս վերստին մայրացած Մերին տղա է լույս աշխարհ բերել, որին Հայկ անունն են տվել։ Մերիի հրապարակումներից երևում է, որ նրա ամուսինն այնքան էլ սկզբունքային չէ Հայկի հարցում։
Կարծես թե Մերիի ամուսինը չի արգելում, որ Մերիի հանրային կադրերում Հայկի դեմքը բաց լինի։ Մերիի հրապարակած վերջին լուսանկարում երևում է, թե ինչ անուշիկ բալիկ է Հայկը, որը այս տարիքց արդեն բավականին նման է իր հայրիկին։
Հավելենք նաև, որ Հայկի ավագ քույրիկը շատ է օգնում մայրիկին փոքրիկ Հայկի խնամքի հարցում։ Նա առանձնահատուկ կապվածություն ունի փոքրիկ եղբոր նկատմամբ։ Մանրամասները՝ կցված նյութում։