«Հեռուստատեսության ռահվիրան, որը տասնյակ տարիներ իր մաքրամաքուր հայերենով հեռուստադիտողին կրթել է, ահա թե ով է իմ օրինակը․․․

Արփեն Մովսիսյանի տարեդարձի առիթով Արթուր Հայրապետյանը գրել է․ «Հեռուստատեսության ռահվիրան, որը տասնյակ տարիներ իր մաքրամաքուր հայերենով հեռուստադիտողին կրթել է, ահա թե ով է իմ օրինակը` մշակույթի վաստակավոր գործիչներից Արփեն Մովսիսյան, իմ ավագ ընկեր, բարեկամ, որից կարելի է անվերջ սովորել։ Ու մինչեւ հիմա սովորում ու խորհուրդ եմ հարցնում։ Քիչ է պատահում, որ գոհ է մնում, որովհետեւ խստապահանջ է խոսքի, բառի, լեզվամտածողության, մոտեցման նկատմամբ։ Ու երբ գոհ է իմ աշխատանքով, ուրեմն հաջողել եմ։

Բարով եք ծնվել։ Արփեն Մովսեսյանը ինձ համար հախուռն բնnւթյունն է, որտեղ բնության գույների ու իմ համոզումների մեջ մի տեսանելի անկյունում մի լույս միշտ վառվում է` կանաչ պայծառ արեւ ու արեւի տակ մենք ջերմանում, հիանում, հպարտանում, ապրում ենք։

Անասելի երջանկություն զգացի, երջանկություն այն բանի զգացողությունից, որ ե՜ս էլ գոյություն ունեմ, ապրում եմ Նրա անաղարտ խոսքի, կեցվածքի, սկզբունքների, չկրկնվող տեսակի ամեն օր սովորելով Արփեն Մովսեսյանից ու չհագենալ, որովհետեւ բնությունն ու կատարելությունը մեզ հետ ապրում է կողք-կողքի: Եվ եսՙ իննամյա տղաս, լսում էի նրան ու հոգիս լույսի մեջ առած տանում էր ինձ դեպի սպիտակ թուղթը, ստեղծագործում էի, ներշնչվում ու նոր կրակներ էին ցոլում։

Շուրջս կյանքն էր: Եվ դրա ճաշակումը մանուկ հոգիս լցրել էր Նրա քաղցր ցնորքներով։ Այսօր` Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ոսկե գրիչ մրցանակակիր Արփեն Մովսեսյանի ծննդյան տարեդարձն է, բարով եք ծնվել, իմ ավագ ընկեր, բարեկամ։

Մնացեք, հարատեւ, մշտամնա ձեր ներկայությամբ, թող այս պղտոր, դառը իրականությունը մի քիչ զուլալվի, մի քիչ քաղցրանա։ Ձեզնից դեռ շատ բան կա սովորելու։ Առողջ եղեք, ու մեր ամենակարեւոր ցանկությամբ` Հայրենիքը ազատագրել ներքին թշնամուց՝ պահել։ Արեւշատություն, եւ կյանքի ուրախ օրեր, թո՛ղ իմ այս փոքրիկ ընծան լինի իմ հարգանքի ու սիրո առհավատչյան»

Рейтинг
( 5 оценок, среднее 3.8 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: