Հանրաճանաչ հաղորդավարուհի Ութմազյան Հրաչուհին դառնում է երեսունվեց տարեկան։ Հրաչուհին բավականին հետաքրքիր միջավայրում է ծնվել ու զարգացել՝ սնվելով միջավայրի բարերար ազդեցությամբ։ Նա աշխատել սկսել է դեռ այն ժամանկ, երբ ութ տարեկան է եղել։
Հրաչուհու տատիկը, որի անվանակիցն է նա, մեր մշակույթի տաղանդավոր ներկայացուցիչներից է՝ արտիստուհի, իսկ հայրը ոչ միայն արտիստ է, այլ նաև իր ասմունքելու ու ձայնային ինքնատիպ հնարավորությունների շնորհիվ դարձել է ամենից հայտնի ու սիրված ասմունքողներից մեկը։
Հրաչուհու մայրիկը ևս հեռու չէ մշակութային աշխարհից։ Նա մոդելավորող է։ Հրաչուհին հաճախ է կրում հենց իր մայրիկի՝ Մարգարյան Տաթևիկի հեղինակած հագուստները։ Ընդ որում, Տաթևիկի հեղինակած հագուստներից օգտվում են նաև շատ այլ հայտնի անձինք։
Հաղորդավարուհին հավերժ շնորհակալ է իր մայրիկին, որը մշտապես ճիշտ բալանսավորել է նրա առօրյան։
Հրաչուհին միառժամանակ ակնարկում էր սիրելի ունենալու մասին, սակայն վերջին շրջանում կարծքես թե հաղորդավարուհու կյանքում այդ առումով փոփոխություններ չեն սպասվում։