Հանրաճանաչ արտսիտներից Հովսեփյան Վարդանն անցել է բարդ ու միաժամանակ հետաքրքիր ճանապարհ։ Նա դեռ դպրոցական տարիներից պարել է՝ առաջնությունը տալով ստեպին։ Պարին զուգահեռ դերասանական արվեստով է զբաղվել։
Վարդանն ուսանել է Հ․ Մալյանի կինոստուդիայում։ Ուսանելուն զուգահեռ ու հետո էլ սկսել է հանդես գալ որպես արտիստ թատերական ներկայացումներում, ապա նաև ֆիլմերում։
Վարդանի կյանքի մի շրջան դերասանական ոլորտից հեռու է ընթացել։ Ընտանեկան ծախսերը հոգալու համար Վարդանը միառժամանակ զբաղվել է շինարարական աշխատանքով, սակայն հետո նորից բեմ ու կինո է վերադարձել։
Տարիների ընթացքում Վարդանի մոտ ավելի է կատարելագործվում դերասանական արվեստի նկատմամբ նրբանկատությունն ու առավելագույնին հասնելու ձգտումը։ Նա բժախնդրորեն է մոտենում իր կատարած գործին։
Հավելենք, որ սիրված արտիստը երկու երեխաների ծնող է, ապրում է գեղեցիկ ընտանեկան միջավայրում։ Վարդանի տղան արդեն հասցրել է առաջին քայլերն անել թատերական ոլորտում՝ հանդես գալով հայրիկի հետ ներկայացման մեջ։