Հակոբյան Աննան օրերս Արաքս Սիմիդյանի հետ Գյումրի է այցելել, որտեղ հետաքրքիր ու բազմագույն տեսարանների է հանդիպել, ուշագրավ կոլորիտային միջավայր է տեսել, իսկ հետո իր հարթակում կիսվել է իր արձանագրած որոշ տեսարաններով։
Վարչապետին տիկնոջը հատկապես ուրախացրել է այն, որ քաղաքը այցից այց ավելի է գեղեցկանում, ավելի աշխույժ ու ուրախ է դառնում։ Այն լցվում է երաժշտությամբ, հետաքրքիր տեսարանները օրեցօր ավելանում են, ըստ այդմ էլ ավելանում են զբոսաշրջիկների և Գյումրի եկած հյուրերի քանակը։
Աննա Հակոբյանը ականատես է եղել, թե ինչպես է Գյումրու հանրահայտ Պոնչիկ Մոնչիկ հաստատության մոտ բազում մարդկային հերթ գոյացել, ինչպես են մարդիկ Չերքեզի ձորում ուրախ հարսանիք նշում, ինչ մշակութային բարձրաճաշակ միջոցառումներ են կազմակերպվում մշակութային օջախներում։
Նա գրել է, որ իր համար շատ ուրախալի է ծաղկող Գյումրիի առօրյան տեսնելը։ Ա․ Հակոբյանը արձանագրած Գյումրվա տեսարաններից մեկը կարող եք դիտել կցված նյութում։