«Կլինի՞ անցակետով անցնող մարդկանց քիչ քննադատեք։ Մարդիկ եթե քեֆի համար են գնում՝ ուրիշ հարց, բայց․․․»

Ինչպես հայտնի է, արցախյան սահմանին դրվել է անցակետ, որտեղով արցախցիները պետք է անցնեն, որ հատեն հայկական սահմանը։ Դեռ անցակետի տեղադրման սկզբնական շրջանում շատերը հորդորեցին արցախցիներին սկզբունքային գտնվել ու անցակետից չօգտվել։

Նարինե Ավանեսյանն այս մասին գրում է․ «Կլինի՞ անցակետով անցնող մարդկանց քիչ քննադատեք։ Մարդիկ եթե քեֆի համար են գնում՝ ուրիշ հարց, բայց որ մարդիկ կան ամիսներ շարունակ չեն կարողանում տուն հասնել, երեխա կա ամիսներով կրթության պատճառով ծնողներից զրկված, առողջական պրոբլեմներ ունեցող մարդիկ կան։

Բոլորը չեն ձեր հնարավորություններից որ ունեն։ Կամ էլ հերիք է այդ մարդկանցից գերհերոսություն պահանջեք։ Մի բան չեք անում այդ մարդկանց իրավիճակը մեղմելու համար փիառվելուց բացի, բայց քննադատողների շարքերում առաջիններն եք։

Ոչ բանից իրենք իրենց չեն զրկում, բայց էն տառապանքներով անցնող մարդկանցից պահանջում են գերմարդ լինել»,- իր գրառումը եզրափակում է Նարինե Ավանեսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: