Կին, ով ծնել էր նրան։ Այսօր ծննդյան օրն է Կարեն Ջանիբեկյանի․․․ ում հետ անցավ կյանքիս 27 տարին․ Աննա Աղասարյանի հուզիչ գրառումը

Ջանիբեկյան Կարենի կյանքում իր ուրույն տեղն ու դերն ունի սցենարիստ Աղասարյան Աննան, որը արտիստի հետ ապրել է քսանյոթ տարի։ Աննան հիշում է, որ դեռ ուսանողության տարիներին նա երազել է վեց երեխաներ ունենալ։

Նա նույնիսկ այդ մասին բարձրաձայնել է Խորեն Աբրահամյանի մոտ, որը նրա կուրսղեկն է եղել ու ինչպես բոլորից, Աննայից ևս հետաքրքրվել է իր երազանքի մասին։

Աննան հանդիպել է Ջանիբեկյան Կարենին, որն այդ ժամանակ արդեն իսկ մեկ անգամ ընտանիք էր կազմել ու չորս զավակներ ունեցել։ Երբ Կարենը նոր ընտանիք է կազմում Աննայի հետ, նրանք ևս երկու զավակ են ունենում։

Արդյունքում ստացվում է, որ Աննան վեց զավակներ է ունենում՝ խնամելով ու հոգ տանելով վեց զավակների մասին։ Իր ամուսնության քսանյոթ տարիներն Աննան սիրով է հիշում, քանի որ դրանք հետաքրքիր իրադարձություններով լի են եղել։

Մեծ արտիստ Ջանիբեկյան Կարենի տարեդարձի առիթով Աննան տեղադրել է նրա մայրիկի լուսանկարը՝ գրելով․ «Կին, ով ծնել էր նրան։ Սաթենիկը։ Այսօր ծննդյան օրն է Կարեն Ջանիբեկյանի, ում հետ անցավ կյանքիս 27 տարին, որից ոչ մի նոր օրը նման չէր նախորդին»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: