Պետրոսյան Սամվելը անմահացած հայ քաջերից է, որի ծնողները վերջերս խիզախել ու նոր կյանք են լույս աշխարհ բերել։ Նրանք պարզապես վերաիմաստավորել են իրենց կյանքն ու կյանքի իմաստը։ Սամվելի մայրը նշում է, որ յուրահատուկ գորովով է զբաղվում նորածին բալիկի խնամքով։
Սամվելի հայրն էլ խոստովանում է, որ սկզբումմտադրությունը բացասական է եղել նոր զավակի ծնունդ տալու առումով, սակայն երբ բալիկը լույս աշխարհ է եկել, սեփական մաշկի վրա է զգացել, թե ինչպես է մեղմացել Սամվելի կորստի կսկիծը։
Մայրը՝ տիկին Թամարան, ասում է, որ բալիկի անունը Սամվել են դրել, որ տղայի անունը միշտ հնչի ու հիշվի, բայց նրան չեն նույնացնում բալիկին Սամվելի հետ։ Երբ տիկին Թամարան իմացել է նոր հղիության մասին, սկզբում ցանկացել է ընդհատել հղիությունը։
Թամարի առողջական խնդիրներն են եղել նման որոշման պատճառը, բայց բժիշկը ժամանակին թույլ չի տվել նրան գնալ հղիության դադարեցման ճանապարհով։ Տիկին Թամարան հասկացել է, որ բժշկի խոսքերը ճիշտ են, ուստի ամեն գնով որոշել է լույս աշախրհ բերել իր զավակին։