Մարիամ ու Արտավազդ Ամիրյանները բնակվում են Նահանգներում։ Հենց այնտեղ՝ Նահանգներում էլ լույս աշխարհ է եկել նրանց բալիկը, որը ընտանիքի չորրորդ երեխան է։ Հաջողած հաղորդավարը Նահանգներում նույնպես իր աշխատանքով է զբաղվում։
Մարիամի ու Արտավազդի ընտանիքում դեռ երկու տարի առաջ նոր համալրում էր եղել․ լույս աշխարհ էր եկել ընտանիքի երրորդ զավակը, որը տղա է։
Ծնողները նրան Արա են անվանակոչել։ Մինչ այդ ընտանիքում մեծանում էր երկու դուստր։ Հիմա աղջիկներին ու տղային միացել է ևս մեկ եղբայր։
Նորածին տղային Արտավազդն ու Մարիամն Առնո են անվանակոչել։ Մեկ ու կես տարեկան Արան ու քույրերը մեծ ուրախությամբ են դիմավորել փոքրիկ Առնոյին։ Էվան քույրիկի, եղբոր ու հայրիկի հետ հիվանդանոց է գնացել ծաղիկներով։
Ամիրյանների համալրված գեղեցիկ ընտանիքի ուրախ դրվագները և այլ մանրամասներ ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։