Ղամբարյան Լուիզայի համար ներկայիս ամենամեծ ուրախությունն ու ոգևորության աղբյուրը դուստրն է՝ Գաբբին, որի համար էլ մայրն է ամենաթանկ ու կարևոր մարդն աշխարհում։ Լուիզան տարբեր առիթներով ասել է, որ Գաբբին շատ խորությամբ է հասկանում ու գնահատում իրողությունները։
Լուիզայի երջանկությունն ու հպարտությունն այսօր դստեր առիթով կրկնապատկվել է։ Նրա դուստրը, որ մեկ ամիս առաջ ավարտել էր դպրոցական կրթությունը, այժմ արդեն ուսանողուհի է դարձել՝ հանձնելով անհրաժեշտ քննությունները։
Լուիզան այդ մասին պատմող հուզառատ գրառում է արել՝ շնորհավորելով դստերը ուսանողուհի դառնալու կապակցությամբ։ Նա դստերը արժևորող խոսքերով է դիմել։ Նշենք, որ Լուիզայի աղջիկը սովորել է Պուշինի անվան դպրոցում։
Հավելենք նաև, որ այսօր Գաբբի ծննդյան տարեդարձն է։ Գաբբին դառնում է տասնութ տարեկան։ Գաբբիի մասին պատմող նյութը, ինչպես նաև Լուիզայի հուզիչ գրառումը դստեր ուսանող դառնալու ու ծննդյան տարեդարձի առիթով կարող եք դիտել կցված նյութի մեջ։