Լեգենդար արտիստուհի Գալյա Նովենցի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Ութսունվեց տարի առաջ այս օրը լույս աշխարհ է եկել Գալյա Նովենցը, որը հիմա ֆիզիկապես մեզ հետ չի, սակայն նրա խաղացած դերերը, նրա կերտած կերպարները մինչ օրս էլ ուղեկցում են մեզ, շատերս են հիշում արտիստուհուն, ցիտում նրա տիպային կերպարների խոսքերը։

Գալյա Նովենցի թատերական ճանապարհը հիմնականում Կապանից է սկսվել, չնայած նա արտիստական կրթությունը մայրաքաղաքում է ստացել։ Գալյան ընտանիք է կազմել ժամանակին ամենից տաղանդավոր ու խոստումնալիս բեմադրիչներից մեկի՝ Երվանդ Ղազանչյանի հետ։

Նրանք միասին ապրել են, արարել ու աշխատել՝ ունենալով երկու զավակներ։ Հասուն տարիքում այս մտավորականների զավակներից մեկը Նահանգներ է մեկնել, իսկ մյուսը՝ Հակոբը, Հայաստանում շարունակել է ծնողների մշակությաին երախտավոր գործը։

Գալյայի կյանքի վերջին տարիներ նրա հարազատները ափսոսանքով են հիշում։ Նրա տղան՝ Հակոբը, մայրիկի կյանքի վերջին տարիների տառապանքները կապում է եղբոր անժամանակ մահվան հետ, որի պատճառով Գալյան Նահանգներ մեկնեց՝ վնասելով իր առողջությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: