Ի՞նչ է ընտանիքից գաղտնի արել Լիա Զախարյանը. Բացառիկ տեսանյութ

Զախարյան Լիան բավականին էմոցիոնալ արտսիտուհի է։ Նա նաև աչքի է ընկնում իր բաց անկեղծությամբ՝ խոսելով այնպիսի թեմաների մասին, որոնք թերևս մեկ ուրիշը չէր բարձրաձայնի։ Այդ անկեղծության համար հաճախ Լիան քննադատվում է նույնիսկ հարազատների կողմից։

Լիան հիշում է, որ իր մանկության տարիների երազանքներից մեկը ճամփորդելն էր։ Սակայն նրա ծնողները, լինելով ավանդապաշտ մարդիկ, Լիային ասել են, որ նա ճամփորդել կարող է միայն այն դեպքում, երբ կամուսնանա, կամ էլ կճամփորդի իր ընտանիքի որևէ անդամի հետ։

Քանի որ այլ պարագայում Լիան չէր կարող ճամփորդել ու նստել ինքնաթիռ, նա որոշել է դա թաքուն անել։ Առավոտյան վաղ արթնացել ու գնացել է օդանավակայան։ Ոստիկանի օգնությամբ գնել է տոմս, նստել է ինքնաթիռ, գնացել է Մոսկվա, նույն օրն էլ հետ է վերադարձել։

Երբ տուն է մտել, տատիկին ասել է, որ վերադարձել է նկարահանումներից՝ խնդրելով իրեն կերակրել։ Լիայի այս պատմության մասին մայրը պետք է Լիայի հրապարակումից տեղեկանար։ Մանրամասները՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: