«Երեկ էլ մարդաշատ էր Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատունը (նախկին Չանախչին), ինչպես ամեն տարի այդ օրը․․․»

Մեծն Սևակի թուն-թանգարանում նախօրեին նրա հիշատակի օրվա առիթով տեղի է ունեցել գրական միջոցառում, որի մասին Լևոն Բլբուլյանը գրել է․ «Երեկ էլ մարդաշատ էր Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատունը (նախկին Չանախչին), ինչպես ամեն տարի այդ օրը:

Ինչպես միշտ մայրաքաղաքից, տարբեր մարզերից ժամանած բազմաթիվ մարդիկ էին ներկա՝ ուսանողներ, դպրոցականներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և իհարկե նաև` գրողների միության մեր պատվիրակությունը (բանաստեղծներ Գագիկ, Դավթյան, Նորայր Գրիգորյան, Լևոն Բլբուլյան):

Հաճելի էր, իհարկե, որ, ինչպես միշտ, մտերիմ ու սիրելի մի շարք մարդկաց հադիպեցինք այնտեղ ու կրկնակի ուրախալի էր, որ ավելի շատ էին նոր, անծանոթ դեմքերը՝ ամենատարբեր սերնդի, ամենատարբեր զբազմունքի ներկայացուցիչներ:

Հետաքրքիր ծրագիր էր նախատեսված Բանաստեղծի հիշատակի օրվա առթիվ. հարգանքի տուրք մատուցվեց նրա շիրիմին, թանգարանում ցուցադրվեցին Սևակի ձեռագրերը, նրա անտիպ գործերից ՝ բանաստեղծի թոռան՝ Սևակ Ղազարյանի բանախոսությամբ։

Սևակի ստեղծագործություններից ներկայացրեց սիրված դերասան Սամվել Թոփալյանը, իսկ Սևակի շիրմի հարևանությամբ համերգային գեղեցիկ ծրագրով հանդես եկավ «Ասոնանս» երաժշտական համույթը՝ կատարելով հատկապես բանաստեղծի սիրած ստեղծագործություններից /Կոմիտասի, Վիվալդիի, Բախի/»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: