Գուցե վերջին անգամն էր․․․ Ռոզա Դավթյանի հուզիչ գրառումը

«Կույր աշխարհ» հանրահայտ հեռուստանախագծի շրջանակում հանդես եկած ու սիրված արտիստուհի Ռոզա Դավթյանը կերպավորում էր գլխավոր հերոսուհուն։ Ռոզան իր սոցհարթակի էջերում անկեղծ ու սրտից բխող խոստովանությամբ է հանդես եկել։

Նախ նշենք, որ սիրառատ խոստովանության առիթը սերիալի ավարտն էր։ Ի նշանավորումն սերիալի ավարտի՝ Ռոզան շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն մեծ սեր ու ջերմություն փոխանցելու համար։

Նա շնորհակալություն է հայտնել այն հեռուստադիտողներին, որոնք իրենց արձագանքներով անմոռանալի են դարձրել իր օրերը՝ պարգևելով գեղեցիկ ու տպավորիչ հույզեր։ Ռոզան իր խոսքում հույս է հայտնել, որ Դիանա Գրիգորյանը նորից ինչ-որ նախաձեռնությամբ հանդես կգա։

Նա նաև հավելել է, որ եթե նույնիսկ սա իր ու հեռուստադիտողի, իրեն հարազատ դարձած գործընկերների վերջին շփում է, մեկ է, նա երջանիկ է, որ նման ջերմ շփման հնարավորություն է ունեցել։ Ռոզայի գրառման մանրամասները՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: