Գաբի Գալոյանը՝ Վանո Սիրադեղյանի, վենդետտայի ենթարկվելու և հոր կորստի մասին

Գաբի Գալոյանի մանկությունը ու պատանեկությունը շատ ծանր ու դժվար ընթացք է ունեցել։ Նրա մայրը Վանո Սիրադեղյանի հարազատ քույրն է։ Վանո Սիրադեղյանի հետ տարիներ առաջվա տեղի ունեցածը պարզապես չէր կարող չազդել նաև Գաբիի ու նրա ընտանիքի անդամների կենսապայմանների, կյանքի ու ապահայի վրա։

Գաբին հիշում է, որ Սիրադեղյան ազգանուն ունեցող որևէ մեկին ժամանակին չեն ընդունել աշխատանքի, որի արդյունքում նրանք հայտնվել են ֆինանսական բավականին բարդ վիճակում։ Հետո մահացել է Գաբիի հայրիկը, երբ Գաբին եղել է ընդամենը ութ տարեկան։

Գաբին հիշում է, որ այդ լուրն իամանալուց հետո նա միառժամանկ չի կարողացել խոսել։ Նա հայրիկի կենդանության օրոք չի կարողացել ու չի հասցրել տալ հորը զավակի ջերմություն ու ստանալ նրանից հայրական ջերմություն։

Գաբին հիշում է, որ ինքն ու եղբայրը նույնիսկ սովը ամուր ու լուռ են տարել՝ դեռ փոքր տարիքից իրենց վրա վերցնելով իրենց կամքից անկախ իրենց գլխին թափված բեռը։ Գաբիի համար դժվարագույն փուլերից էլ մայրիկի առողջության վատացման փաստն է եղել։ Այս մասին մանրամասն՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: