Բոլորիս կողմից սիրված փոքրիկը արդեն հաճախում է քոլեջ․ ուշագրավ տեսանյութ

Տասնամյա Նժդեհի մասին պատմող հուզառատ նյութը խորապես հուզել է շատերին՝ պատճառ դառնալով, որ նրա խնդրով հետաքրքրվեն շատերը։ Տեսանյութում տղան ազնվորեն խոստովանել էր, որ բավականին հետ է մնացել ուսումնական ծրագրից։

Նրա համար որոշակիորեն ամոթալի է այն փաստը, որ իր տարեկիցները վարժ կերպով գրում ու կարդում են, իսկ ինքը դեռ չգիտի նույնիսկ բոլոր տառերը։ Կրթության վրա առաջնային շեշտը դնելով՝ Նժդեհի սիրելի Ասատրյան Տաթևը նրա առաջ պայման էր դրել անպայմանորեն լավ սովորել։

Շատ չանցած Նժդեհը հպարտորեն կիսվել էր տառերը սովորելու իր կարողությամբ։ Հայտնի է դարձել նաև, որ Էջմիածնում գործող քոլեջներից մեկը Նժդեհին է հյուրընկալել՝ նրան սիրով ընդունելու առաջարկով։

Նժդեհը այցելել է քոլեջ, ծանոթացել քոլեջի երեխաների հետ, շփվել նրանց հետ, մի փոքր դաշնամուր նվագել, իսկ քոլեջի երեխաներն իրենց հյուրին փոքրիկ նվեր են մատուցել՝ ակնկալելով, որ նա նորից կայցելի իրենց։ Տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: