Ռուսաստանաբնակ երգչուհիներից Իջինն ընտանիք է կազմել։ Իջինն առավելաբար հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծից և արմատներով հայուհի է։ Նա հայտնի է իր տաղանդի հետ ներդաշնակվող գեղեցկությամբ։
Իջինն իր հարթակում կադրեր էր տեղադրել հարսանեկան հետաքրքիր օրվանից՝ գրելով, որ իրենք հանդիպել ու իրենց սրտերը միավորվել են Աստծո նախախնամությամբ, այդպես է ցանկացել տերը։ Նա նաև խորհուրդ է տվել այլոց այդպես վարվել՝ ապավինելով աստծո խնամակալությանը։
Այս օրերին արտիստներից շատերն իրենց ամառային հանգիստն են վայելում արտերկրում։ Մասնավորապես Մանուչարյան Աննան հիմա Փարիզում է գտնվում՝ այնտեղից գեղեցիկ կադրեր տեղադրելով։
Փարիզում է նաև Մաշ Իսրայելյանն ամուսնու հետ։ Հավելենք, որ օրերս Մաշը սիրելիից շքեղ մեքենա էր ստացել, որի համար իր հարթակում շնորհակալություն էր հայտնել՝ տեղադրելով կադր մեքենայի մեջ։
Վերջին օրերի հետաքրքիր իրադարձությունների մասին պատմող այլ մանրամասներ կարող եք դիտել կցված նյութի մեջ։