Զառա Արամյանը դարձյալ հնարավորություն է ունեցել վայելելու Ռաֆայել Երանոսյանի և նրա ընկերների խաղը՝ նորից հիացական տպավորություններ ստանալով ու կիսվելով այդ տպավորություններով։ Այս անգամ կրկին Զառան թատրոն է գնացել իր սիրելի ընկերոջ հրավերով։
Իր տպավորությունների մասին նա գրել է հետևյալը․ «Մոտ 2 ժամ իմ պաշտելի Կամերային թատրոնում վայելեցի Ռաֆայել Երանոսյանի, Սենիկ Բարսեղյանի և Ներսես Կիրակոսյանի անզուգական խաղը, օրիգինալից լավ կատարած հայկական և համաշխարհային հիթերը և պարարվեստի ամենապրոֆեսիոնալ պարողներին հավասար պարը։
Աստված շատ շռայլ է օժտել այս Արտիստներին ամեն ինչով՝ արտաքին տեսքով, շնորհքով, տաղանդով, իմպրովիզացիա անելու ունակությամբ։ Թեպետ Կամերայինը հենց այդպիսինն է֊ Արվեստ, Տաղանդ, Էներգիա և Շունչ պարունակող Թատրոն։
Անչափ շնորհակալ եմ իմ սիրելի Նարինե Մարգարյանին, որ հաճախ է ինձ հրավիրում Թատրոն և տալիս ամեն անգամ այդ հնարավորությունը վայելելու այս ամենը։ Արա Երնջակյանի ստեղծած Կամերային ես քո սիրահարն եմ»։