Առաջնայինը՝ ստամոքսարանն է, հետո էն, թե ինչ ավտո կքշես, տունդ քանի քառակուսիի վրա կկառուցես, ու․․․

Ազատ Աբրահամյանը գրում է․ ««Գրիչ բռնել» սովորածների ժամանակաշրջան է։ Եվ պարզվում է միտքն էնքան էլ «ապաշնորհ» չէ, որ չի խառնվում գրչի գործերին։ Կարդում ես, մեկ խնդալդ է գալիս, մեկ․․․ Բայց մարդիկ պետական մրցանակներ են ստանում, կոչումներ են «վաստակում», ընդգրկվում են ուսումնական ծրագրեր, «Գրողների Միության» անդամներ են դառնում, ու էդպես։ Ո՞վքեր են նմաններ բուծել, և ովքե՞ր են նմաններ բուծող հենց իրենք։

Երբ անգլերեն տառերի տակ ֆ.բ. -ներում սվաղվում է համատարած անգրագիտությունը, միջակությունների համար ի՞նչ մի բարդ ջանքեր են պահանջում հավասարազոր ծափահարությունները։ Եվ մի ողջ ժողովուրդ «երջանիկ» է։ Էլ չեն պարտադրում՝ գրել-կարդալ,ճանաչել ու արժևորել, զարգանալ ու ընդարձակվել։

Առաջնայինը՝ ստամոքսարանն է, հետո էն, թե ինչ ավտո կքշես, տունդ քանի քառակուսիի վրա կկառուցես, ու նմանների քանի՞ տգետ խմբաքանակ «թագավոր ախպեր» կկարգի քեզ։ Էս ճանապարհով նորեր կգան, զավակներ լույս-աշխարհ կբերեն, նույն իրենց անցածը որպես ժառանգություն կթողնեն, խեղճ նորերը կզոհվեն սահմաններում, որովհետև տգիտություններն ու նյութապաշտությունները կդառնան ընտրովի տիրակալներ։

Ու էս ամենը կկոչվի՝ հարուստ մշակույթ ունեցող ժողովրդի պատմություն։ Թող լռեն՝ քննադատությունները, արժեքները,գրագիտություններն ու վաստակները, ամենքն իրենց ստամոքս գնան ու բարեկեցություն։ Վերացող քաղաքակրթության «հոտ» է գալիս։ Սիրում ենք ասել՝ «Փառք ու պատիվ»»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: