Իջևանում արտակարգ իրավիճակ է առաջացել շատ առաջ ու տևական տեղումների պատճառով։ Այսօրվա տեղումները առհասարակ Տավուշի տարբեր տարածաշրջանների համայնքների է վնասներ հասցրել, սակայն առավելաբար տուժել է հենց Իջևանը։
Իջևանից հրապարակված տեսանյութերից երևում է, թե ինչ ահռելի է տեղումների չափը։ Պարզ է, որ վնասների չափերը բավականին մեծ են։
Կոտրվել են բազմաթիվ ծառեր, ջուրն այնքան է առատացել, որ նույնիսկ որոշ մեքենաներ ծածկվել են ջրի շերտով։
Բացի այն, որ կարկտահատիկները լուրջ վնասներ են հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին՝ էականորեն ու բացասաբար ազդելով գյուղացու այս տարվա եկամտի վրա, այլ նաև ջուրն ու քամին են լրացուցիչ վնասների պատճառներ դարձել։
Սուրենյան Գագիկը իր հարթակում Իջևանից կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ արտակարգ իրավիճակի ու ոստիկանության անձնակազմի հետ միասին փորձում հնարավորինս պայքարել առաջացած վիճակի դեմ։ Այդ կադրերը կարող եք դիտել կից։