Ահա թե ինչպես է Նունե Եսայանն ամուսնու հետ շնորհավորել Սերժ Սարգսյանի տարեդարձը․ ուշագրավ կադրեր

Նունեի Եսայանի սոցհարթակի պատմություններից կարելի է հասկանալ, որ նախորդող օրը բավականին հետաքրքիր ու տպավորիչ է եղել նրա ու նրա ընտանիքի անդամների համար։ Նունեն տեղադրել է կադրեր՝ շնորհավորելով միանգամից երկու մարդու տարեդարձ։

Նախօրեին Սերժ Սարգսյանը նշել է ծննդյան տարեդարձը իրեն սիրող ու հարգող անձանց միջավայրում։ Նունեի լուսանկարում Սերժ Սարգսյանը երգչուհու, Ավո Խալաթյանի ու վերջինիս մայրիկի՝ տիկին Փիրուզայի հետ է։

Հատկանշական է, որ իր տարեդարձն է նշում նաև Ավո Խալաթյանի մայրիկը, որը նույնպես արտիստական ոլորտի ներկայացուցիչ է։ Նունե Եսայանը նաև կադրեր է հրապարակել, որտեղ նրա սկեսուրը իր ու թոռների հետ է տարբեր առիթների ժամանակ։

Նունեն այդ լուսանկարով իր զավակների անունից է շնորհավորել սկեսուրին՝ նրան անվանելով սիրելի Փիրուզա տատիկ։ Տիկին Փիրուզան միշտ իր տղայի ընտանիքի ու իր թոռների կողքին է, սիրով է մասնակցում Ավոյի ընտանիքի բոլոր առիթներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: