Եղիազարյան Նիկոլայն այն արտիստներից է, որը մշտապես խոսում է ընտանեկան արժեքները վեր դասելու ու գնահատելու մասին։ Նա չի ժխտում, որ եղել են պահեր, երբ նա փոքր ինչ շեղվել է ընտանեկան ճիշտ արժեքներից, սակայն նրա ծնողները միշտ նրան ճիշտ ճանապարհով է ուղղորդել։
Թերևս այդ է նաև պատճառը, որ Նիկոլայն առանձնահատուկ վերաբերմունք ունի ծնողների նկատմամբ ու այդ վերաբերմունքը առիթների ժամանկ արտահայտում է։ Նա մշտապես պատկառանքով ու մեծագույւն պաշտամունքով է խոսում իր հայրիկի ու մայրիկի մասին։
Հայրիկի աշխարհափոխ լինելուց հետո Նիկոլայի համար մայրը առավելագույն ուշադրության կենտրոն է։ Նա փորձում է մայրիկի՝ տիկին Մարիետայի համար լրացնել նաև հայրիկի բացակայությունը։ Նիկոլայը մայրիկի տարեդարձն ընտանեկան լուսանկարներով է շնորհավորել։
Ընդ որում, նրա ընտրած կադրերում հիմնականում ծնողները միասին են։ Արտիստն ընտրել է հենց այդպիսի լուսանկարներ, իսկ կադրերին կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, ՄԱՄ ջան։ Առողջ լինես, երկար ապրես»։