Ավետիսյան Բենը Նահանգներ տեղափոխվեց նկարահանումների պատրվակով ու առիթով։ Այդ ժամանակ նա նոր էր ընտանիք կազմել Դիանայի հետ։ Տեղափոխվելու շրջանում Բենը նշում էր, որ իր այցը խիստ ժամանակավոր է։
Հետո այնտեղ լույս աշխարհ եկավ Բենի առաջնեկ բալիկիը՝ չքնաղ մի դստրիկ, որը դարձել է Բենի ու Դիանայի հիմնական ուրախության աղբյուրը։ Ըստ երևույթին, այս նորաստեղծ ընտանիքը բավականին հարմարվել է ամերիկյան միջավայրին։
Նրանք այլևս հայրենիք վերադառնալու մասին չեն խոսում։ Բենի ու Դիանայի սոցհարթակներից կարելի է տեղեկանալ, թե ինչպես է անցել Բենի երեսուներկուամյա տարեդարձը։ Նա այս տարի ոչ միայն ընկերների ու կնոջ ընկերակցությամբ է վայելել իր ծննդյան խնջույքը, այլ նաև դստրիկի։
Կադրերում երևում է, որ ուտեստների հիմնական պատասխանատուն հենց Բենն է եղել, իսկ փոքրիկ Բիանան հայրիկի տարեդարձի խնջույքի կարևոր անդամներից է։ Բենի տարեդարձւյան խնջույքի կադրերը՝ կցված նյութում։