Անբացատրելի է ցավն ու կսկիծը․ Այգեստանի միջնակարգ դպրոցը սգում է պատանի ըմբիշի մահը

Օրեր առաջ՝ մայիսի քսանյոթին տեղի ունեցածը խորապես ցնցել է շատերին, քանի որ ճանապարհային վթարը հերթական ողբերգության պատճառ է դարձել։ Այդ վթարի պատճառով ծանր վիրավորումներ ստացողները ըմբիշներ են եղել։

Ամենացավալին այն է, որ ըմբիշները հիմնականում մանկահասակ երեխաներ են եղե, որոնց անմիջապես տեղափոխել են երևանյան հիվանդանոց։ Նախօրեին մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ երեխա ըմբիշներից մեկը, ցավոք սրտի, այդպես էլ չի փրկվել։

Մահացած տղան՝ Ռոբերտը, տասներկու տարեկան էր։ Նա ուսանում էր Այգեստանի դպրոցում։ Դպրոցի սոցհարթակում պատանի Ռոբերտի անժամանակ մահվան առիթով ցավակցական հրապարակում է արել՝ արտահայտելով դպրոցական անձնակազմի ու դպրոցականների ցավն ու կսկիծը։

Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել Արտաշատից Գառնի գնացող ճանապարհին։ Մեքենայի մեծահասակներից մեկի վիճակն ավելի լավ է, իսկ երեխաների համար նախնական վիրահատությունից հետո շարունակական հսկողության ու վերականգնողական բուժման ընթացք են կազմակերպում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: