Հայտնի երգիչներ Գևորգ Մարտիրոսյանը և Մագան նոր ու հուզիչ ստեղծագործության պրեմիերա են ներկայացրել հանրության դատին։ Ստեղծագործությունը վերնագրված է «Մամս» ձևակերպմամբ։ Այն անհնար է առանց հուզվելու ունկնդրելը։
Ստեղծագործությունը հիշատակի երգէ, որը նվիրված է 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Էդուարդ Չիչյանի թանկ հիշատակին: Տեսահոլովակում երևում են Էդուարդի տարբեր ժամանակների լուսանկարները։
Հոլովակում Մագայի ձեռքին նկատելի է մի խաչ, որը հենց հերոսի անվանական խաչն է: Տեսապատկերի պրեմիերան կայացել է Էդուարդի ծննդյան օրը հունիսի քսաներկուսին։
Երգում խոսվում է որդեկորույս մայրիկների ներքին պայքարի, հոգեկան ծանր ապրումների մասին։ Ստեղծագործության խոսքերը, ինչպես նաև երաժշտությունը հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Անդրանիկ Մանթաշյանն է։
Գևորգ Մարտիրոսյանի ու Մագայի կատարմամբ հնչող «Մամս» անչափ հուզիչ ու գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։ Երգը հնչում է հերոս զավակի շուրթերից՝ նրա անունից։