Տիեզերական գեղեցկություն․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գագիկ Սուրենյանը, լինելով օդերևութաբան, նաև շատ մեծ բնութենասեր է։ Նա սիրում է գտնվել բնության գրկում, ֆիքսել բնության գեղեցիկ ու արտասորով երևույթները, այդ իրողությունները ներկայացնելով նաև հանրությանը։

Գ․ Սուրենյանի այսօրինակ հրապարակումները միշտ էլ սիրով, հետաքրքրությամբ ու նաև կատակներով են ընդունվում։ Շատերը, եղանակի կառավարումը ասոցացնելով Գ․ Սուրենյանի հետ, առիթից օգտվում ու նրա հրապարակումների ներքո են եղանակային պայմանների վերաբերյալ իրենց դժգոհություններն արտահայտում։

Այս անգամ դարձյալ բացառություն չէր։ Սուրենյանը մի հոլովակ է հանրայնացրել լեռնային բարձրադիր գոտիներից մեկից։ Հոլովակում երևում է հրաշագեղ մի տեսարան։ Երկինք ու երկիրը կարծես այդտեղ միանում են իրար, իսկ գետինը ձնծաղիկներով է պատված։

Սուրենյանը այդ հոլովակը վերնագրել է այսպես․ «Տիեզերական գեղեցկություն»։ Շատերը կիսել են Սուրենյանի հիացմունքը՝ փորձելով գուշակել, թե որտեղ է արվել հոլովակը, իսկ ոմանք էլ խնդրել են Սուրենյանին, որ դադարեցների անձրևները։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: