Ռոզա Լինը նոր երգով ներկայացնում է, թե այս մեկ տարում որքան է փոխվել իր կյանքը

Ռոզա Լինի կյանքում նախորդ տարին բեկումնային ու աննախադեպ ընթացքով հագեցած էր։ Քանի որ բառերով Ռոզան դժվարացել է պատմել նախընթաց տարվա բերած լրջագույն փոփոխություններն իր կյանքում, նա դա որոշել է անել երգի միջոցով։

Ռոզան երգով է պատմել իր կյանքի բեկումնային փոփոխությունների մասին։ Նա երգում խոսում է այն մասին, թե ինչպես է երկար քայլելով հաղթահարել դժվար վերելքը։ Ամեն ինչ ատ բուռն ու հախուռն ընթացք է ունեցել։ Կարծես անկումն ու վերելքը միասին ձեռք ձեռքի տված հետևել են Ռոզային։

Նա զգացել է անհաջողության, ձախողման ցավն ու հաջողության, վերելքի բերկանքը։ Վերածնունդը նրան նորից ձեռքերը լայն բացելու առիթ է տվել։ Նա իրեն վերջապես լիարժեք է զգացել ու ապրել լիաթոք։

Ռոզայի կյանքի մեկամյա պատմությունը ներկայացնող երգը վերնագրված է «Հալելույա», որի տեսահոլովակում կան կադրեր նրա տարբեր եթերներից ու տեսանկարահանումներից։ Այդ կադրերը՝ կից։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: