«Ոչ ոք Արցախը չի կարող հանձնել, քանի դեռ այնտեղ ապրում են հայերը․․․»

Սուրեն Փարսյանը, անդրադառնալով բրյուսելյան մեծ աղմուկ հանած հայտարարությանը, գրել է․ «Ոչ ոք Արցախը չի կարող հանձնել, քանի դեռ այնտեղ ապրում են հայերը։ Բրուսելյան հայտարարությունից հետո արձագանքները ինչպես միշտ կանխատեսելի էին։

Իշխանական թևը դա ներկայացնում է խաղաղության հասնելուն ուղղված հերթական ձեռքբերում, ընդդիմախոսները դա ներկայացնում են Արցախը և արցախցիներին ուղղված հերթական դավաճանական քայլ։ Սա էլ ավելի է խորացնում ներհասարակական ճգնաժամը։

Իրականnւթյունը կայանում է նրանում, որ նման հայտարարություններով խաղաղություն այս տարածաշրջանում չի լինելու, ադրբեջանցիները եղածով չեն բավարարվելու․ մշտապես առիթ են գտնելու առաջ շարժվելու համար։

Սա ոչ առաջին ոչ էլ վերջին նմանատիպ հայտարարությունն է լինելու, իսկ Արցախը և արցախցիները մնալու են կանգուն իրենց համառության և մեր համազգային նվիրումի շնորհիվ։ Ոչ ոք Արցախը չի կարող հանձնել, քանի դեռ այնտեղ ապրում են հայերը։ Միասնական ուժերով հզորացնենք մեր հայրենիքը»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: