«Մենք անվերջ դիմացինին չիմանալու համար ամոթանք ենք տվել, ինքներս պարզ բաներ չիմանալով․․․» Սոս Ջանիբեկյանի գրառումը

Սոս Ջանիբեկյանը, անդրադառնալով Սուպեր Սաքոյի հարցազրույցի շուրջ ծավալված միջադեպին, հետևյալն է գրել․ «Մենք անվերջ դիմացինին չիմանալու համար ամոթանք ենք տվել, ինքներս պարզ բաներ չիմանալով: Մենք ձևի մեջ բովանդակություն ենք դրել՝ անբովանդակ մնալով։

Մենք սեփական կարծիք չենք արտահայտել, հանրությունից վախեցել, ու անկարծիք ենք մնացել։ Դիմացինի սխալի վրա ինքներս մեզ առավել ենք դարձրել, սխալական լինելով: Սխալվելուց դաս քաղելու հնարավորությունը հերքել, պաշտպանվելու և hարձակվելու վարքն ենք միշտ ընտրել:

Չարացել, ուրիշների բացթողումներին խոշորացույցով նայելով, ինքներս մեզ հայելու մեջ առճակատվելուց ենք փախել։ Կեղտոտ մատով ուրիշի սխալն ենք մատնացույց արել: Օտարին սիրել, ներել, հարգել, մերոնց դատապարտել ու պախարակել:

Ես գնահատում եմ Սուպեր Սաքոյի հանգստությունն ու անկեղծությունը: Դե լավ հա տղեն մի բան էլ սխալ ա իմացել, Ազգի դավաճան սարքեցինք: Գիտե՞ք՝ սովորեցրեք ,պախարակելու փոխարեն»,- իր գրառումը եզրափակել է Սոս Ջանիբեկյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: