Ծառուկյան ընտանիքն իրականացրել է հայտնի բլոգեր Արուսյայի ցանկությունը

Արուսյա Կովկասի խոհանոցային բոլգները գրավում ու հետաքրքրում են շատերին։ Ռուսաստանաբնակ Արուսյան հայրենիք է եկել, որտեղ մի շարք կարևոր այցելություններ է ունեցել։ Նրա ցանկություններից մեկը Ծառուկյան ընտանիքին պատկանող գինու ու կոնյակի գործարան այցելելն է։

Ծառուկյան ընտանիքը, ընդառաջելով այդ մեծ ցանկությանը, նրա համար փոքրիկ էքսկուրսիա է կազմակերպել գործարան, որտեղ Արուսյան մեծ տպավորություններ է ստացել՝ միաժամանակ հետևորդներին պատմելով իր տեսածի ու զգացածի մասին։

Արուսյայի հաջորդ կանգառը Մուլտի Գրանդ հյուրանոցային համալիրն է եղել, որտեղ նրան ստացել է Ռոզա Ծառուկյանը։ Քանի որ Արուսյան նախապես ցանկություն էր հայտնել տիկին Ռոզայի հետ Ժինգյալով հաց պատրաստել, նրա համար կազմակերպվել է նաև դա։

Արուսյան Ռոզա Ծառուկյանին ասել է, որ ինքն էլ է ժամանակին զբաղվել մեղվապահությամբ, գիտի, որ մեղվապահները բարի մարդիկ են։ Հանրաճանաչ խոհարարը հանդիպել է նաև Գագիկ Ծառուկյանի հետ։ Արուսյայի ու Ծառուկյան ընտանիքի համատեղ խոհարարական գործի և այլ մանրամասների մասին կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: