Ծանոթացեք փոքրիկ Արեգն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի նորածին եղբայրը

Աղաջանյան Ազիզն այսօր պետք է քսաներկու տարեկան դառնար։ Ազիզն ընկավ քառասունչորսօրյայի ժամանակ՝ անկատար թողնելով իր երիտասարդական մի շարք երազանքներ ու նպատակներ։ Ծնnղները ամեն oր են հիշում Ազիզին։

Ազիզի անկատար երազանքներից մեկն էլ զավակ ունենալրն էր, որին նա ցանկանում էր Արեգ անունը տալ։ Այդ երազանքը Ազիզի փոխարեն փորձել են իրագործել նրա ծնողները։ Օրերս լույս աշխարհ է եկել Ազիզի կրտսեր եղբայրը, որին ծնողները, անմահացած տղայի երազանքին ընդառաջ գնալով, Արեգ են անվանակոչել։

Արեգը ավագ եղբոր ծննդյան օրվանից ընդամենը մի քանի oր շուտ է ծնվել։ Նա է մխիթարելու հերոսածին մորը՝ Հարոյան Մելանյային, ու հորը՝ Աղաջանյան Սամվելին, որոնք իրենց նորածին զավակի գոյությամբ երջանկացել են ու վերաիմաստավորել մռայլ ու անգույն դարձած կյանքը։

Հավելենք, որ Ազիզն ու Արեգը երկու քույրեր ունեն՝ Նինելն ու Լուսինան, որոնց համար Ազիզն ամենակարևոր ու սիրելի մարդն էր։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: