Իմ կյանքի ամենահարազատ, ամենակարևոր ու ամենասիրելի մարդ, ծնունդդ շնորհավոր լինի

Տաղանդաշատ արտիստուհի Շուշան Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Շուշանը մեծացել է տաղանդավոր ընտանեկան միջավայրում, որը հայ թատրոնին տվել է լեգենդ դարձած անուններ։ Շուշանի երկու զավակները նույնպես, մեծանալով նույն միջավայրում, կարծես թե մտադիր են շարունակելու նրա ճանապարհը։

Շուշանը շատ սկզբունքային է իր մասնագիտական հարցերում։ Որևէ ժամանակավոր դժվարություն նրան չի ստիպում իր որդեգրած սկզբունքներին դեմ գնալ։ Նա դասախոսում է Թատերականում՝ իր սկզբունքներն ու հմտությունները ավանդելով երիտասարդ արտիստներին։

Շուշանի տարեդարձի առիթով նրա տաղանդավոր քույրը՝ Տաթևը, կցել է իր, մայրիկի ու Շուշանի համատեղ լուսանկարը և գրել է հետևյալը․ «Իմ կյանքի ամենահարազատ, ամենակարևոր ու ամենասիրելի մարդ, ծնունդդ շնորհավոր լինի:

Թող քո ամենանվիրական երազանքները կատարվեն: Թող երջանկությունը միշտ թևածի քո կյանքում: Անսահման սիրում եմ քեզ ու շնորհակալ եմ մեր ծնողներին, որ դու ծնվել ես ու այս աշխարհը փորձում ես մի փոքր ավելի լավը դարձնել»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: